Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սոցիալական երաշխիքներ՝ ուսանողների համար

Սոցիալական երաշխիքներ՝ ուսանողների համար
10.06.2014 | 14:06

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Օրենքով ուսանողների համար ստեղծվում են կայուն սոցիալական երաշխիքներ և բարձրագույն կրթության առավել ընդծված մատչելիություն։ Մասնավորապես, կառավարության կողմից կսահմանվի բուհերի ուսման վարձերի վերին շեմ, պետական բուհերն իրենց հատկացված անվճար տեղերի տասը տոկոսի չափով պարտավոր են տրամադրել անվճար կրթություն` պետության համար գերակա համարվող մասնագիտություններով, բուհերի բյուջեների առնվազն յոթ տոկոսը պետք է ուղղվի ուսանողական զեղչերին, օրենքով երաշխավորվում են ֆիքսված ուսանողական զեղչեր սոցիալապես խոցելի խմբերի համար։ Այս ամենը կգործի լավ առաջադիմություն ունեցող ուսանողների համար:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ